Վանեցյանի կուսակցությունը հերթական գրասենյակն է բացել

Վանեցյանի կուսակցությունը հերթական գրասենյակն է բացել

Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հերթական գրասենյակն է բացել, այս անգամ Նուբարաշեն վարչական շրջանում։ Կուսակցության անդամներից Բաբկեն Հարությունյանը գրել է, որ հաջորդիվ էլի գրասենյակներ են բացվելու։

Նշենք, որ թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին դե յուրե ոչինչ հայտնի չէ, բայց կուսակցությունները արդեն պատրաստվում են, նաև մարզային գրասենյակներ են բացում։