ԿԲ նախագահը նոր տեղակալ կունենա

ԿԲ նախագահը նոր տեղակալ կունենա

Եկող շաբաթ գումարվող ԱԺ նիստերի ընթացքում խորհրդարանը կընտրի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Հովհաննես Վահանի Խաչատրյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հովհաննես Խաչատրյանը 2008 թվականից Ամերիաբանկի Ակտիվների պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության պետն է, իսկ 2020 թվականի հուլիսից՝ ԿԲ խորհրդի անդամ: