Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի

Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի

Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել.

«Արցախի Հանրապետության  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և  ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:
Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան:
Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու իրենց աշխատանքը:
Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում  ու բնակավայրերում պատերազմի հետքն  իսպառ վերացվի»: