Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ

Նազիկ Ավդալյանը՝ Ռուստամ Գասպարյանի հիշատակին․ Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ցավակցել է  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Սեւ հովազ» ջոկատի հրամատատար Ռուստամ Գասպարյանի մահվան կապակցությամբ։

«Ապրեցիր երկրիդ համար, կյանքդ տվեցիր հանուն երկրիդ։

Հանգչիր խաղաղությամբ Ռուստամ ջան, հավերժ փառք քեզ ու մեր մյուս անմահացած հերոսներին»,- գրել է Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Արցախում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով զոհվել էր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում էր ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:

Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բարդ վիրահատություն էր տարել: Ստեփանակերտից նրան տեղափոխել էին Գորիս, ավելի ուշ՝ Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց: Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին։