Տարհանումը կվերսկսվի՝ կարմրուկի դեմ պատվաստումից հետո

Տարհանումը կվերսկսվի՝ կարմրուկի դեմ պատվաստումից հետո

Աֆղանստանցիների տարհանումը կվերսկսվի այն բանից հետո, երբ նրանց պատվաստեն կարմրուկի դեմ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան վարչակազմը։ Նշվում է, որ Աֆղանստանից, որտեղ իշխանությունը զավթել են թալիբները, տարհանումը դադարեցվել էր այն պատճառով, որ փախստականների մոտ կարմրուկով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Ներկայումս ամերիկացի մասնագետները պատվաստում են աֆղաններին։ Արդեն այս շաբաթվա վերջ պատվաստումները կավարտվեն եւ ամերիկացի մասնագետները նաեւ կորոշվեն, թե ինչ տեւողությամբ պատվաստվածները պիտի մեկուսացված լինեն։