Նախկին նախագահը հանդես է եկել նոր քննադատական հայտարարությամբ 

Նախկին նախագահը հանդես է եկել նոր քննադատական հայտարարությամբ 

ՄԱՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ երկրում իշխանության են եկել դեմոկրատները, ԱՄՆ-ն ծիծաղի առարկա է դարձել ողջ համաշխարհային հասարակության առաջ։ «Մեր երկիրը ծիծաղի առարկա է ողջ աշխարհում, եւ որոշակիորեն այլեւս չի ընկալվում որպես մեծ երկիր»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Նա նաեւ խոստացել է իր կողմնակիցների հետ «Ամերիկան կրկին դարձնել մեծ»։ Թրամփը նաեւ խոսել է ԱՄՆ հիմնական խնդիրների մասին, որոնց թվում է միգրացիոն ճգնաժամը հարավային սահմաններին, ռազմական հզորության նվազումը, կորոնավիրուսով հիվանդացության բարձր մակարդակը։