Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞

Հեմոդիալիզի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպանը նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ այս գործը քննել է ԱԱԾ֊ն, մինչդեռ այն պետք է քններ ՀՔԾ֊ն։

Այսօրվա նիստին մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Նա նշեց, որ քրդատ օրենսգրքի 6֊րդ հոդվածով՝ չկա նախատեսված, որ ՊՎԾ պետի գործը պետք է քննեն ՀՔԾ քննիչները։

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։