Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հայաստանին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հայաստանին

«Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: 

ԱԳՆ հաղորդագրության մեջ հատուկ ընդգծվում է փրկարարների անձնազոհությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները: