Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի. Փաշինյան

Կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի. Փաշինյան

2015 թվականի սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018-ին բազմաթիվ թերություններ ի ցույց դրեց ու այսօր էլ այդ սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ ու ռիսկեր է ստեղծում։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը ու հավելեց, որ գործընթացը պետք է իրականացնեն ԱԺ-ի, Կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- ասաց նա։