Ինչ կուզենային կանայք ստանալ նվեր մարտի 8-ին՝ Ռուսաստանում

Ինչ կուզենային կանայք ստանալ նվեր մարտի 8-ին՝ Ռուսաստանում

Ռուսաստանանում, ըստ անցկացված սոցհարցումների, մարտի ութին կանայք կուզենային նվեր ստանալ ոսկյա զարդեր, կոսմետիկա եւ պարֆյումերիա։ Այս մասին հայտնում է «Авито» ծառայությունը։

Ընդ որում, ոսկյա զարդեր ցանկացել է ստանալ հարցված կանանց 38 տոկոսը, կոսպետիկա կամ պարֆյումերիա՝ 30 տոկոսը։ Հարցվածների 27 տոկոսը նախընտրում են անձամբ գնումներ կատարել նախընտրելի խանութներից։ 13 տոկոսը հարցվածների կնախընտրեր նվեր ստանալ հագուստ կամ կոշիկ։ 18 տոկոսի համար մարտիության լավագույն նվերը տնային էլեկտրոնիկան է, 14 տոկոսի համար՝ գաջեթները։ Ոմանք էլ լավագույն նվեր են համարում քաղաքից դուրս հանգստի մեկնելը։ Ամենաքիչը կանայք կուզենային ստանալ նվեր սպասք, գումար եւ ալկոհոլային խմիչք։