Պատմական զուգադիպությո՞ւն, թե՞ տիեզերական նախասահմանություն
Ք. ա. 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհի 17 երկրներ միավորվելով` կազմավորեցին նաիրյան համադաշնություն, որը հետագայում ծնունդ տվեց Վանի հզոր թագավորության (Ք. ա. 9-6-րդ դդ.):
Ք. հ. 3-րդ հազարամյակի մեծաղետ 20-րդ տարվա վերջին`ՀՀ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, 17 կուսակցություններ միավորվելով` կազմավորեցին «Հայրենիքի փրկության շարժում», որի առաջնորդ ճանաչվեց Վազգեն Մանուկյանը, ով ծագումով Վանի կողմերից է:
Վազգեն անունը Հայոց նորագույն պատմության մեջ հաղթանակի անուն է.
Վազգեն Ա. Պալճյան` Ամենայն Հայոց կաթողիկոս (1955-1994 թթ.), պայծառեցրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աստվածմերժողության տարիներին, Վազգեն Սպարապետ Սարգսյան` Արցախյան ազատամարտի (1992-1994 թթ.) հաղթանակի առաջնորդ:
Աստված Եռանձնյա Գոյ է` Սուրբ Երրորդություն, և ամեն ինչում աստվածախնամ է երրորդությունը:
Առաջին երկու Վազգենները կատարել են իրենց պատմատիեզերական միսիան: Մնում է երրորդ Վազգենի կատարումը: Երրորդ Վազգենը Մանուկյանն է: Նրան ի վերուստ տրված է իրագործելու աստվածային առաքելություն, որն է` սկզբնավորելու Հայաստանի վերածնունդն ու հաղթական առաջընթացը:
Հավանաբար հաղթանակին նպաստում է Վազգեն անվան իմաստը, որը մասամբ մեր ստուգաբանությամբ նշանակում է` ծագման, տեսակի, ցեղի արագ ընթացք, ցատկ, ոստյուն:
Աշոտ Մանուչարյան`
Պ. գ. թ., դոցենտ
Կարծիքներ