Բազմամիլիոն ռուսական սփյուռքից Փաշինյանը հանդիպելու է միայն մեկ, իրեն հավատարիմ կազմակերպության հետ

Բազմամիլիոն ռուսական սփյուռքից Փաշինյանը հանդիպելու է միայն մեկ, իրեն հավատարիմ կազմակերպության հետ

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ծրագրել, այդ թվում ՌԴ մոսկովյան կազմակերպությունների հետ: Տելեգրամի apricotnews ալիքը հաղորդում է, որ այսօր ժամը 17.00-ին «Արարատ Հայաթ» հյուրանոցում ՀՀ վարչապետը հանդիպելու է Ռուսաստանի «Հայ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպության հետ: Ասոցիացիայի ղեկավարը Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժնի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն է: Ի տարբերություն ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի, որը աջ ու ձախ դավաճան է անվանում Փաշինյանին, Շահեն Պետրոսյանը պրոնիկոլական կողմնորոշում ունի և աջակցում է Փաշինյանի թիմակիցներին: Հայ համայնքում հարց է հասունանում, թե ինչու, որ արժանիքների համար է Փաշինյանը մի քանի միլիոնանոց համայնքից ընտրել հենց Հայ իրավաբանների ասոցիացիան:

Հավանաբար, ՀՀ վարչապետը վստահ է, որ այս կազմակերպության անդամներն իրեն չեն դիմավորի «դավաճան» վանկարկումով, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցի ժամանակ: Հայտնի է, որ հայ համայնքը սառնորեն ընդունեց հանձնակատարին: Նրա հետ հանդիպումները Մոսկվայում և մյուս քաղաքներում անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ռուսաստանցի հայերը նրան անհարմար ու հեգնալից հարցեր էին տալիս, և միայն Հայ իրավաբանների ասոցիացիան էր, որ բարեկամաբար ընդունեց Նիկոլի «առաքյալին»: Սինանյանն էլ Հայաստան վերադառնալուն պես իր պաշտոնական կայքում գովազդային նյութեր տեղադրեց Շահեն Պետրոսյանի կազմակերպության մասին: