Ինչու է Պուտինը շփվել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ

Ինչու է Պուտինը շփվել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ինչպես հայտնի դարձավ Կրեմլի տարածած հայտարարությունից, այսօրվանից մեկուսանում է, քանի որ նրա շրջապատում եղել են կորոնավիրուսով վարակված անձինք, որոնց հետ նա շփվել է։ Պուտինն ինքը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփումը յուրատեսակ բնական էքսպերիմենտ է, որով կերեւա, թե ինչպես է գործնականում գործում հակակորոնավիրուսային ռուսական արտադրության «Спутник V» պատվաստանյութը։ «Տեսնենք, թե իրականում ինչպես է աշխատում «Спутник V»», — ասել է Պուտինն ըստ РИА Новости լրատվական գործակալության փոխանցման։