Ոստիկաններին հայհոյող «Պզոյի» թիկնապահին դատարանը չկալանավորեց

Ոստիկաններին հայհոյող «Պզոյի» թիկնապահին դատարանը չկալանավորեց

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ չի կալանավորվել։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խուլիգանություն։

Հիշեցնենք նաեւ, որ «Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։