«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շիվարած լսում են (Տեսանյութ)

«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շիվարած լսում են (Տեսանյութ)

Մեր ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել մի ուշագրավ տեսանյութ, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։

Տեսագրությունն իրականացրել են «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում ոստիկանություն բերման ենթարկված Պզոյի ու Նվեր Մուրադյանի մերձավորները, իբր տեսեք՝ ոնց են ստորացնում ոստիկաններին, որոնք շիվարել են եւ չեն կարողանում ոչ ուժ գործադրել բերման ենթարկվածների նկատմամբ, ոչ սաստել նրանց, ոչ էլ պաշտպանել իրենց ուսադիրների պատիվը։

Իհարկե, մեզ համար նորություն չէ, որ տարբեր կասկածելի վարքի տեր մարդիկ ոստիկանությունում դեբոշ են սարքում, ինչպես ամիսներ առաջ տրանսվեստիտներն էին արել, բայց ստացվում է, որ ոստիկանների ուժը պատում է միայն քաղաքացիական ակտիվիստների վրա, իսկ հանցագործները, գողականներն ու հաբրգածերն անպատիժ են մնում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ ոստիկաններին ուղղված սեռական հայհոյանքները մենք ենք փակել։