Այլ

Մեծամասշտաբ հրդեհները վեց մարդու կյանք են խլել Ալժիրում

Մեծամասշտաբ հրդեհները վեց մարդու կյանք են խլել Ալժիրում

Մեծածավալ հրդեհները Ալժիրի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում առնվազն վեց մարդու կյանք են խլել։ Տուժել է ոչ պակաս, քան հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳ նախարարությունը։ Տուժածների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Հյուսիսում հրդեհի 1500 օջախ է ֆիքսվել։ Կրակը ոչնչացրել է անտառներ, արմավենու պուրակներ, ցանքսեր։ Վնասվել է ավելի քան հարյուր հիսուն տուն։ Բնակիչները բարեբախտաբար ժամանակին տարհանվել են։ Հրդեհը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Հրդեհաշիջմանը խանգարում են անոմալ շոգն ու փչող հյուսիսային քամին։ Ցերեկային ժամերին սնդիկի սյունը գերազանցում է +35 աստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image