Միջազգային

Կառավարության եւ նախարարությունների աշխատակիցների շարքում թմրամոլներ են եղել․ վարչապետ

Կառավարության եւ նախարարությունների աշխատակիցների շարքում թմրամոլներ են եղել․ վարչապետ

Ֆրանսիական կառավարության եւ նախարարությունների մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ թմրանյութերի օգտագործման թեստ են հանձնել եւ արդյունքները եղել են դրական։ Paris Matchժի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն։ Համաձայն հաղորդման, հունիսին Լեքորնյուն հանձնարարել է նախարարներին անակնկալ ստուգումներ անցկացնել նախարարությունների աշխատակիցների շրջանում՝ թմրանյութերի հնարավոր օգտագործման հետ կապված։ Այն բանից հետո, երբ մի շարք աշխատակիցների մոտ հանձնված թեստերի արդյունքները եղել են դրական, նրանք հեռացվել են աշխատանքից։

Լեքորնյուն անթույլատրելի է համարել թմրակախվածություն ունեցող անձի աշխատելը պետական համակարգում, քանի որ նրանք գաղտնի տեղեկությունների հանդեպ հասանելիություն ունեն, իսկ թմրանյութերի օգտագործումը կարող է նրանց դարձնել խոցելի։ Նա հավելել է, որ անակնկալ ստուգումները շարունակվելու են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image