Ինչու են թուրք զինվորականները զոհվել Իդլիբում․ պարզաբանում են Կրեմլում

Ինչու են թուրք զինվորականները զոհվել Իդլիբում․ պարզաբանում են Կրեմլում

Թուրք զինվորականները Իդլիբում զոհվել են դիտարկման հենակետերի տարածքից դուրս՝ ահաբեկիչների գրոհի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Թուրք զինվորականները զոհվել են այն տեղամասերում, որտեղ ահաբեկչական խմբավորումները հարձակողական գործողություններ են ձեռնարկել։ Այդ խմբավորումներում, ի դեպ բավական մեծ թիվ են կազմում այլազգի վարձկանները, որոնց շարքերում կան նաեւ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ։ Պեսկովը նաեւ մանրամասնել է, որ այն, որ այդ հատվածներում թուրք զինվորականներ կան, Անկարան չի հայտնել Մոսկվային, չնայած, որ ռուսական կողմը բազմիցս է այդ մասին հարցումներ ուղարկել։