Իրանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները

Իրանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները

Թեհրանում եւ Իրանի եւս քսաներկու նահանգային կենտրոն համարվող քաղաքներում, վերջին տասնամյակներում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բացի այդ, իշխանությունները նաեւ որոշակի սահմանափակումներ են սահմանել Ղումում եւ Մեշխեդում գտնվող շիա ուղղության իսլամական մի շարք սրբությունների հասանելիության հանդեպ։ Նշենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 388-ի, մահացածներինը՝ 34 մարդ։