33 տարեկան կալանքի թագուհին

33 տարեկան կալանքի թագուհին

Եթե դատական բարեփոխումները սրանք են, որ դատավորի պաշտոնում պիտի նշանակվեն փորձառություն չունեցող անձինք, որոնց համար այդ պաշտոնը խոշոր  նվեր է, պետք է հասկանալ, որ ոչ մի խոշոր նվեր անպատասխան չի մնում։ Փոխհատուցումը լինում է մատուցման ծառայությամբ։ 

Մի կերպ գտնում եմ հանրությանն անհայտ այս աղջնակի կենսագրությունը։ Սլավոնական համալսարանն է ավարտել։ Մինչ Նիկոլի գալը աշխատել է ՀՀ արդարադտության նախարարության դատաիրվական ԾԻԳ ՊՀ-ում՝ որպես քարտուղար-թարգմանիչ Մեկ տարի զբաղեցրել է Աբովյանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը: 2015-2018 թվականները զբաղեցրել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը։ Սա է մինչնիկոլյան ողջ կենսագրությունը։ 
2018-ից, երբ Նիկոլը եկել է, թռիչք է կատարել՝ զբաղեցնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը, որի ղեկավարը եղել է Սասուն Խաչատրյանը։ Շկոլա անցնելուց հետո 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 33 տարեկան է։ 

․․․Ու ահա խնդրահարույց գործեր, որոնք թափվում են սկսնակ դատավորի գլխին։ Կալանքի սանկցիաներ է կիրառում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի, Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանի նկատմամբ։  Նա Իգոր Խաչատուրովին կալանավորած դատավորն է, ով  երկու օր  չէր հրապարակում կալանավորման որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ասում էր, որ «Դատավորը կարելի է ասել չի բարեհաճում գրել այն, քանի որ պետք է պարզապես հորինի կալանավորման որոշումը»։ 

Ակամայից  հիշում ես Գագիկ Ջհանգիրյանի՝ վզին դնելու գործողությունը։ Չխորանալով դատավորի կալանքի ենթակա մյուս գործընթացների մեջ, կարելի է առանց տարակուսելու նրան շնորհել 33 տարեկան կալանքի թագուհի տիտղոսը։ Այբբենական կարգով կարելի է կալանքի սանկցիաներ կիրառել բոլոր այլախոհների նկատմամբ․ սա է դատական նոր բարեփոխումների հիմքը։ Եթե փորձառություն ունեցող դատավոր լիներ, մի քիչ կմտածեր։