Որ պատգամավորներն են նշում ծննդյան տարեդարձը

Որ պատգամավորներն են նշում ծննդյան տարեդարձը

Գրել էինք, որ ԱԺ արտահերթ նիստ է մեկնարկել: Նիստի օրկարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հարցը:

Առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշտակի օր:

Նիստի մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ այսօր ծննդյան իրենց տարեդարձն են նշում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ,Շիրակ Թորոսյանը, Նարեկ Ղահրամանյանը: 

Ներկաները շնորհավորեցին նրանց: