Գիտնականները բացահայտել են Պլուտոն մոլորակի առեղծվածը
Շվեյցարացի գիտնականները պարզել են, թե ինչպես է Պլուտոնի վրա առաջացել այն ահռելի տարածությունը, որն ունի սրտի տեսք եւ հայտնի է Թոմբո ռեգիոն անունով։ Ըստ այդմ, Պլուտոնի «սիրտը», պարզվել է, որ միատարր չէ։ Նրա արեւմտյան հատվածը կամ Արբանյակի հովիտը, ունի 2,4 միլիոն կիլոմետր քառակուսի մակերես եւ համարժեք է Եվրոպայի տարածքի 25 տոկոսի չափին։ Մնացած հատվածներից այն ցածր է 3-4 կմ եւ լցված է սպիտակ ազոտե սառույցով։ Թոմբոյի արեւելյան հատվածը նույնպես ծածկված է սպիտակ ազոտե սառույցով, սակայն այստեղ սառույցի շերտը շատ ավելի բարակ է։ Դեռ պարզ չէ վերջինիս առաջացման պատճառը։
Գիտնականները իրականացրել են թվային մոդելավորում եւ պարզել նաեւ, որ անսովոր տարածությունը առաջացել է թզուկ մոլորակի եւ մեծամասշտաբ տիեզերական օբյեկտի բախման արդյունքում։ Համաձայն գիտնականների եզրակացությունների, Պլուտոնի գոյության արշալույսին, վերջինիս հպման հետագծով բախվել է 700 կմ շառավիղ ունեցող տիեզերական ինչ որ մարմին։ «Պլուտոնի միջուկն այնքան սառն է եղել, որ ապարները մնացել են շատ ամուր եւ չեն հալվել, չնայած հարվածի բերած ջերմությանը, իսկ հարվածի անկյան եւ փոքր արագության շնորհիվ, այդ օբյեկտը չի կարողացել ներթափանցել մոլորակի միջուկի մեջ»,- ասված է գիտնականների հրապարակած զեկույցում։ Նշվում է, որ այդ երկնաքարի մնացորդները մինչեւ հիմա էլ դեռ պահպանվում են Արբանյակի հովտում։
Կարծիքներ