Հնարավորություն պիտի տրվի խոշոր խաղացողներին․ այն չպիտի ֆիկտիվ բնույթ կրի

Հնարավորություն պիտի տրվի խոշոր խաղացողներին․ այն չպիտի ֆիկտիվ բնույթ կրի

Այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարավարական հերթական նիստը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք նաև տեխհսկողության մասին։ Բազմաթիվ անգամներ բողոքներ կան, որ աշխատանքը բավարար որակով չի իրականացվում։ Մենք ունենք տեխհսկողության ինստիտուտը, որը որ պիտի սկսի աշխատել։ Ես կխնդրեմ, որ առհասարակ հաջորդ նիստին մի հատ զեկույց ներկայացվի, թե ընդհանրապես տեխհսկողության ոլորտում ինչ է իրականացվել, ինչ արձանագրումներ են արվել և այլն»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց Տիգրան Ավինյանը։

«Զեկույցի մեջ պիտի լինի նաև, թե օրինակ քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար։ Գուցե մենք նաև ուսումնասիրեք կառավարության փորձը ու տեխհսկողության լոտերը ավելի մեծը դարձնենք, նաև համապատասխանաբար հնարավորություն տանք ավելի խոշոր խաղացողներին մասնակցելու տեխհսկողությանը։ Ես կարծում եմ, որ տեխհսկողությունը ֆիկտիվ բնույթ չպիտի կրի։ Եթե պիտի ֆիկտիվ բնույթ է կրում, ավելի լավ է չունենանք։ Մենք ավելի լավ է իմանանք, որ կոնկրետ ստորաբաժանման վրա պատասխանատվություն ենք դնում, քան իմանանք ունենք տեխհսկողություն, բայց այն ֆիկտիվ է»,- հավելեց նա։