ԱՄՆ-ն պետք է զիջումների գնա ՌԴ-ի հետ․ նախագահի թեկնածու
Վաշինգտոնը պետք է զիջումների գնա Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տալու համար։
Այսպիսի հայտարարություն է արել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
«Կարծում եմ, որ մենք պետք է խաղաղ պայմաններում վերջ տանք Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Դա անելու համար ստիպված ենք լուրջ զիջումների գնալ Ռուսաստանի հետ»,- ABC News-ի եթերում ասել է քաղաքական գործիչը։
Հավելենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը, Հյուսիսային Կարոլինայից քաղաքական գործիչ Նիկի Հեյլին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել են ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։
Ուշագրավ է, որ նախագահի թեկնածուները դրական վերաբերմունք ունեն Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում․ Թրամփն, օրինակ, հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում մեկ օրում կլուծի ուկրաինական հակամարտությունը՝ խաղաղության շրջան բացելով Պուտինի և Զելենսկու միջև։ Հեյլին, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնը պետք է միավորվի Ռուսաստանի հետ։
Կարծիքներ