Պանդեմիայի պատճառով կրճատել են F-35 կործանիչների արտադրությունը 

Պանդեմիայի պատճառով կրճատել են F-35 կործանիչների արտադրությունը 

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը Միացյալ Նահանգներին ավելի քիչ թվով F-35 ռազմական կործանիչ ինքնաթիռներ կմատակարարի, քան նախատեսված էր։ Պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։

Ըստ հրապարակման, նախատեսված էր, որ 2022 թվականին ընկերությունը Պենտագոնին կմատակարարի 158-163 հատ ռազմական կործանիչներ, սակայն նախօրեին տարածված հայտարարության փոխարեն, մատակարարել կկարողանա 151-153 հատ, իսկ սկսած 2023 թվականից, տեսանելի ապագայում՝ 156 կործանիչ։

Այս վերանայումը ապահովելու է ընկերության արտադրական գործընթացների կայունությունն ու կանխատեսելիությունը։ Ներկայումս ոլորտը վերականգնում է ռազմական կործանիչների դեֆիցիտը, որն առաջացել էր անցյալ տարի՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։  

Այս տարի Lockheed Martin ընկերությունը, որը հանդիսանում է խոշորագույն կապալառու ընկերությունը ԱՄՆ պաշտպանական ոլորտում, նախատեսում է մատակարարել 139 հատ F-35 կործանիչներ։