Կոռուպցիան և պետբյուջեի մսխումը «պոզով-պոչով» չի լինում

Կոռուպցիան և պետբյուջեի մսխումը «պոզով-պոչով» չի լինում

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Խորացող ճգնաժամի պայմաններում, երբ տուժած ոլորտների քաղաքացիներին և չաշխատող քաղաքացիներին, կառավարությունը զլանում է անգամ գոնե չնչին գումար վճարել, այն էլ այն դեպքում, երբ բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են աշխատատեղեր կրճատել, երբ առանձին ոլորտներում եկամուտները կրճատվել են մինչև 90%-ով, երբ բազմաթիվ ոլորտներ ընդհանրապես մատնվել են անգործության՝ այս պայմաններում ականատես ենք լինում ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻՆ (ԱԺ նախագահի հուլիսի 7-ի կարգադրագրով՝ ԱԺ աշխատակազմում մի շարք պետական ծառայողներ պարգևատրվել են ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով)․ ի՞նչ է սա նշանակում․ ստիպված եմ մտածել, որ այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է․ ոչ պաշտպանության, ոչ անվտանգության, ոչ սոցիալական, ոչ որևէ այլ ոլորտի ծախսային հոդվածները պաշտպանված չեն, բացի պարգևատրումները։ Հ․Գ․կարծում եմ, որ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ և ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄՍԽՈՒՄԸ «պոզով-պոչով» չի լինում․․»։