Բեքհեմների որդին կամուսնանա միլիարդատիրոջ դստեր հետ

Բեքհեմների որդին կամուսնանա միլիարդատիրոջ դստեր հետ

Ֆուտբոլի համաշխարհային աստղ Դևիդ Բեքհեմի և մոդել Վիկտորիա Բեքհեմի ավագ որդին կամուսնանա ամերիկացի միլիարդատիր Նելսոն Պելտցի 25-ամյա դստեր հետ։ Այս մասին գրում են ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները։

Բեքհեմների որդին 4 տարով փոքր է հարսնացուից։ Շրջանառվող լուրերի համաձայն զույգը արդեն յոթ ամիս է հանդիպում, բոլոր խնջույքներին, միջոցառումներին միասին են ներկայանում։

Նշենք, որ Բեքհեմի որդին՝ Բրուքլինը, բազմիցս սիրավեպեր է ունեցել մոդելների հետ։