Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը

Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կկայացնի Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

Կառավարության որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մուշեղ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։