Խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է հանրահավաքին

Խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է հանրահավաքին

Այս պահին հանրապետության հրապարակում շարունակվում է «Ազատագրական» շարժման հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցելու են եկել նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Հանրահավաքին ներկա են «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը, և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նրանք կանգնած են ժողովրդի մեջ, այլ ոչ հարթակում: