Մանրամասներ Ջո Բայդենի՝ այսօր տեղի ունենալիք երդմնակալությունից

Մանրամասներ Ջո Բայդենի՝ այսօր տեղի ունենալիք երդմնակալությունից

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի շտաբից ներկայացրել են մանրամասներ այսօր տեղի ունենալիք երդմնակալության արարողությունից։ Ըստ այդմ, այսօր, Վաշինգտոնի ժամանակով 8:45-ին Բայդենն ու իր տիկինը՝ Ջիլլը եւ ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսն ու նրա ամուիսնը կմասնակցեն Վաշինգտոնի Սենթ Մեթյու կաթոլիկ եկեղեցում տեղի ունենալիք առավոտյան ծիսակատարությանը

Այնուհետեւ Բայդենը եւ Հարիսը կժամանեն Կապիտոլիում, որտեղ տեղի կունենա Հարիսի երդմնակալությունը

12։00-ին արդեն կերդվի արդեն Բայդենը՝ ինաուգուրացիայի արարողության ընթացքում, որից հետո նա Կապիտոլիումի աստիճանների մոտ հանդես կգա ծրագրային ելույթով։ Դրանից հետո, արդեն նախագահի լիազորություններն ստանձնած Բայդենն ու Հարիսը կընդունեն զորատեսակային փոքր զորահանդեսը։ Այնուհետեւ Բայդենը կստորագրի մի շարք կատարողական հրամանագրեր։ Այսօր կերդվեն նաեւ մի շարք նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։