«Ինստագրամը» լայքերի հետ կապված կարեւոր որոշում է կայացրել

«Ինստագրամը» լայքերի հետ կապված կարեւոր որոշում է կայացրել

«Ինստագրամը» կսկսի Միացյալ Նահանգներում փորձարկել նոր ֆունկցիա, որը կփակի գրառումների ու հրապարակումների «լայքերի» քանակը։ Այս մասին հայտարարել է սոցկայքի ղեկավար Ադամ Մոսրին՝ WIRED25 ասուլիսի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Wired-ը։ Նախ, ֆունկցիան հասանելի կլինի միայն սահմանափակ թվով օգտատերերի համար։

Ավելի վաղ, համանման փորձարկումներ իրականացվել են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Ճապոնիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Բրազիլայում։ Նշենք, որ «Ֆեյսբուքը» նույնպես սկսել է լայքերը «քողարկելու» ֆունցկիայի փորձարկումները։