Հայտնի է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Հայտնի է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Իտալական «Ռոմայի»  գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին և անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին։

«Մխիթարյանը խաղադաշտ  կվերադառնա միջազգային դադարից հետո։ Ջեկոյի գոլային երաշտի հետ կապված նշեմ,  որ  անհանգստացած չեմ այս կապակցությամբ,քանի որ ամեն ինչ միայն գոլերի մեջ չէ։ Մեր հարձակվողը քրտնաջան աշխատում է թիմի համար»,-Corriere dello Sport- ի հետ զրույցում նշել է պորտուգալացի մասնագետը։