Ջո Բայդենին մեղադրում են «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում անգործություն ցուցաբերելու մեջ

Ջո Բայդենին մեղադրում են «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում անգործություն ցուցաբերելու մեջ

Ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազամուղի հակառակորդները Եվրոպայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այս հարցով ցուցաբերած անգործությամբ։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Նշվում է, որ նշված հակառակորդները հիմնականում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից են։ Նրանց համար մտահոգիչ է այն, որ Բայդենը չի պատրաստվում բոլոր ուժերը կենտրոնացնել գազամուղի շինարարությունը դադարեցնել տալու համար։

Կիեւն օրինակ արդեն մի փոքր հուսախաբվել է Բայդենից, այն բանի համար, որ Մյունխենյան կոնֆերանսում Բայդենը չի ասել, որ հասանելի ողջ գործիքակազմը կօգտագործվի, որպեսզի հասնեն գազամուղի շինարարության դադարեցմանը։