Ամեն րոպե նոր օջախներ են առաջանում. կան նաև ԱԻ ծխահարված աշխատակիցներ

Ամեն րոպե նոր օջախներ են առաջանում. կան նաև ԱԻ ծխահարված աշխատակիցներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրավառ նյութերը շատ են, ամեն րոպե նոր օջախներ են առաջանում։ Այս մասին քիչ առաջ  լրագրողների հետ զրույցում ասաց փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ օպերատիվ իրավիճակը բարդ է, 3-րդ աստիճանի բարդություն է։ «Պայթյունի հետևանքով ունենք փլուզում, գիտեք, որ կան նաև տուժածներ և մեկ զոհ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, զուգահեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ծավալը և մասշտաբները մեծ են»,-նշեց Գասպարյանը։ Նրա խոսքով՝ եղել են նաև ծխարահված ԱԻ աշխատակիցներ, որոնք տեղում ստացել են բուժօգնություն և վերադարձել ծառայության։