Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ադել Միլոզը

Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ադել Միլոզը

Ֆրանսիական Ալպերում՝ Մոնբլան լեռնաշղթայի լանջին մահացել է աշխարհի կրկնակի չեմպիոն, դահուկային լեռնագնացության Ֆրանսիայի առաջնության եռակի հաղթող Ադել Միլոզը։ Նա 26 տարեկան էր, դեպքի հանգամանքները պարզվում են։

Corriere Della Sera թերթը հայտնում է, որ փրկարարները հայտնաբերել են նաև երթուղին ուղեկցող 30-ամյա տղամարդու դի։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները հերքել են տեղեկությունը, թե երկու ալպինիստների մահվան պատճառ կարող են լինել եղանակային պայմանները կամ արտակարգ իրավիճակը։

Միջադեպի մասին ոստիկանությանը հայտնել են նույն երթուղով գնացող զբոսաշրջիկները, որոնց շտապ օգնության ծառայությունները ստիպված են եղել տարհանել ուղղաթիռով։