Աշխարհում այժմ առկա է սղաճային ճնշում․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Աշխարհում այժմ առկա է սղաճային ճնշում․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է հայտարարություն կապված Միջազգային արժութա-ֆինանսական կոմիտեի նիստի հետ։ Փաստաթղթում ասված է, որ ներկայումս աշխարհում առկա է սղաճային կամ ինֆլյացիոն ճնշում, որը սակայն ունի ժամանակավոր բնույթ։ «Կենտրոնական բանկերը ուշադրությամբ հետեւում են գնաճին եւ կարող են որոշել սղաճային ճնշումը, որը ունի ժամանակավոր բնույթ»,- ասված է հայտարարության մեջ, հավելելով, որ կենտրոնական բանկերը գործելու են համարժեք՝ եթե նման անհրաժեշտություն առաջանա։