ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կազմ 

ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կազմ 

Միացյալ Նահանգները վերադարձել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կազմ երեք տարվա ժամկետով՝ եւս տասնութ պետության հետ միասին։ Բացի ԱՄՆ-ից, նշված խորհրդի կազմ են վերադարձել նաեւ՝ Կամերունը, Էրիթրեան, Գամբիան, Բենինը, Սոմալին, Քաթարը, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Հնդկաստանը, Մալայզիան, Արգենտինան, Պարագվայը, Հոնդուրասը, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լիտվան եւ Չեռնոգորիան։ Խորհրդի կազմում 47 պետություն կա, որոնց մի մասը ամեն տարի վերընտրվում է։ ԱՄՆ-ն դուրս էր եկել այդ խորհրդի կազմից 2018 թվականին, իսկ երբ խորհրդի անդամ էր ընտրվել Ռուսաստանը 2020 թվականին, ԱՄՆ այն ժամանակվա Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ճիշտ որոշում է կայացրել, որ դուրս է եկել, եւ մարդու իրավունքների պաշտպանության համար կօգտագործի այլ լծակներ եւ գործիքներ։