Ո՞րն է հաջորդ քայլը․ ի՞նչ պետք է անեն ստորագրություն թողած քաղաքացիները

Ո՞րն է հաջորդ քայլը․ ի՞նչ պետք է անեն ստորագրություն թողած քաղաքացիները

«ՀայաՔվեի» ներկայացուցիչներն այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց են։ Նրանք ԿԸՀ են հանձնում հավաքված ստորագրությունները, որոնք իրենց հետ բերել են արկղերով։

«Այսօր ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունները պաշտոնապես հանձնում ենք ԿԸՀ-ին: Սա մի փոքր երկար գործընթաց է, մարդիկ նույիսկ մի փոքր տարակուսում են, թե ինչու ենք հիմա հանձնում։ Մենք նույնիսկ սահմանված ժամկետից շուտ էլ ենք հանձնում, սա օրենքով է: Մենք հավաքած ստորագրությունները թվայնացրել ենք, վերամշակել ենք, պարզել ենք սխալների տոկոսը, որը, մեր կարծիքով, չի գերազանցում կես տոկոսը։ Վստահ ենք, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենալու մերժել»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«ԿԸՀ-ն մեկ ամիս ժամանակ կունենա այն վավերացնելու համար: Այն պահից, երբ ԿԸՀ-ից կստանանք քաղաքացիների ստորագրությունների վավերացումը, մենք այդ պահից օրենքի նախագծով կմտնենք ԱԺ: Դա է լինելու  այս գործողության կուլմինացիան: Մենք  վճռական ենք տրամադրված, որ ԱԺ-ում օրենքի նախագիծը ընդունվի:Այսօր միջազգային հանրությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելու և այնտեղ ողբերգություն տեսնելու մեջ, մենք վճռական ենք տրամադրված այդ ողբերգությունը կասեցնելու հարցում։ Ամեն ինչ պետք է անենք, որ ցույց տանք՝ հետամուտ ենք մեր համաքաղաքացիների կյանքի իրավունքին, արժանապատվությանը, տանը ապրելու իրավունքին: Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, մենք պետք է ՔՊ-ին ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ ճանապարհ չկա։ Հայաքվեին» միացած քաղաքացիները պետք է գան ԱԺ-ի պատերի տակ և պահանջեն, որ օրենքն ընդունվի»,-հայտարարեց Չալաբյանը: