Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ  և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում  և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ  և շնորհակալ  այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:

Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ  լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝  իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին  և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Թելման Թադևոսյան

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք՝ վերջին 1 տարում մի պաշտոնից մյուս պաշտոնին անցած Նոր Նորքի նախկին թաղապետ, նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կրկին ետ է վերադառնալու Երեւանի քաղաքապետարան՝ Աջափնյակի թաղապետի պաշտոնում։

Նույն այդ տեղեկություններով՝  Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել։