Նախկին փոխոստիկանապետը վերադառնում է քաղաքապետարան․ Աջափնյակի թաղապետը դիմում է գրել

Նախկին փոխոստիկանապետը վերադառնում է քաղաքապետարան․ Աջափնյակի թաղապետը դիմում է գրել

Վերջին 1 տարում մի պաշտոնից մյուս պաշտոնին անցած Նոր Նորքի նախկին թաղապետ, նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կրկին ետ է վերադառնալու Երեւանի քաղաքապետարան՝ Աջափնյակի թաղապետի պաշտոնում։

Նույն այդ տեղեկություններով՝  Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն պատճառների մասին մեզ հայտնի չէ։ 

Հիշեցնենք, որ Թելման Թադեւոսյանը նախկինում զբաղեցնում էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Նախկինում նրա մասին հրապարակումների համաձայն՝ Թ․ Թադևոսյանը կապեր է ունեցել ՀՀԿ-ականների հետ և թաղապետարանի տարբեր հաստիքներում նշանակում էր կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ու ՀՀԿ-ական կադրերի: 

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի ամռանը այն  ժամանակ դեռ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի վերաբերյալ ծառայողական քննություն էր սկսվել․ մամուլը գրեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել։

Հայկ Մհրյանի նշանակման, Աջափնյակի թաղապետի ազատման դիմումի վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք առաջիկայում։