ՊԵԿ-ի աշխատակիցներին հանել են վերև, իսկ տարածքը վարձով է տրվում

ՊԵԿ-ի աշխատակիցներին հանել են վերև, իսկ տարածքը վարձով է տրվում

Պետական եկամուտների կոմիտեն հրաժարավել է վարչական շենքի առաջին հարկում գտնվող տարածքից, որը տարիներ շարունակ վարձակալում էր ՊԵԿ-ը, և օգտագործում որպես սպասարկման սրահ։ Պարզվում է՝ տարիներ շարունակ տարածքի սեփականատերը տարածքը ՊԵԿ-ին ավելի էժան գներով է տվել վարձակալության քան շարքային քաղքացիներին։ 250 քմ մակերեսով տարածքի համար ՊԵԿ-ը  ամսական վճարում էր 2.5 մլն դրամ։

Մենք զանգահարեցինք սեփականատիրոջը՝ հարցնելով, թե որքան արժե տարածքը, պատասխանեց, որ ամսական 3 մլն դրամ , նա նաև նշեց, որ այն վերանորոգման կարիք ունի։ ՊԵԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամաբ՝ ՊԵԿ-ի սպասարկող անձնակազմը բարձրացել է վերև՝ 2-րդ 3-րդ հարկեր, և այժմ աշխատում են ավելի նեղ շենքային պայմաններում։