Ուկրաինական պատերազմի մարդկային կորուստները․ ՄԱԿ-ը տվյալներ է նշել

Ուկրաինական պատերազմի մարդկային կորուստները․ ՄԱԿ-ը տվյալներ է նշել

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում զոհվել է մոտ 7 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 հազարը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներին։

Նրա խոսքով, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց տները։ «Մենք բարձր ենք գնահատում այն ​​երկրների առատաձեռնությունը, որոնք ընդունել են մոտ 7,9 միլիոն մարդու, ովքեր պաշտպանություն են փնտրում Եվրոպայում: Մենք կոչ ենք անում ջանքեր գործադրել փախստականների իրավունքների և ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար: Ուկրաինայում մոտ 5,91 մլն մարդ, որոնց 65%-ը կանայք և աղջիկներ են, ներքին տեղահանվածներ են»,- ասել է նա։