ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հոբելյանական փաթեթ է մշակում․ Reuters

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հոբելյանական փաթեթ է մշակում․ Reuters

ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է պատրաստ լինել փետրվարի վերջին։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ երկրների դիվանագետներին։

«Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց ի վեր ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը պետք է պատրաստ լինի մինչև փետրվարի 24-ը», - նշում է գործակալությունը:

Ակնկալվում է, որ պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ միջուկային ոլորտի, բանկային հատվածի և ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը հակառուսական սանկցիաների նախորդ փաթեթն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին։