Երկու բաղադրիչ՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար․ ներկայացնում է ԱՀԿ-ն

Երկու բաղադրիչ՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար․ ներկայացնում է ԱՀԿ-ն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ունի երկու կարեւոր բաղադրիչ։ Ըստ ԱՀԿ ղեկավարի, կարեւոր է ինչպես հասարակ քաղաքացիների գործողությունները, այնպես էլ առաջնորդների՝ ղեկավարների։

«Ղեկավարները պետք է ավելի եռանդուն գործողություններ անեն համավարակի դեմ պայքարի համար, իսկ քաղաքացիները պետք է կարողանան ճիշտ ընդունել նոր միջոցառումները»։

Գեբրեյեսուսի համար օրինակելի է Նոր Զելանդիայի փորձառությունը, քանի որ այդ երկիրը բավական լուրջ հաջողություններ է գրանցել հակակորոնավիրուսային պայքարում։ ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ պետք է ակտիվացնել քայլերը հատկապես նոր վարակակիրների հայտնաբերման, կոնկտակտավորների հայտնաբերման եւ պացիենտների հանդեպ համարժեք խնամքի ապահովման, ֆիզիկական հեռավորության պահպանման, հիգիենայի պահպանման եւ այն բոլոր քայլերում, որոնք կարող են խաթարել հիվանդության փոխանցման շղթան։