Ուշագրավ փաստեր Հայկ Խանումյանի կենսագրությունից 

Ուշագրավ փաստեր Հայկ Խանումյանի կենսագրությունից 

Իսկ դուք գիտեիք, որ Արցախի հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն դպրոցն են ավարտել` Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ դպրոցը: Չնայած տարքիային տարբերությանը, նրանք մտերիմ են եղել: Այս երկուսի գաղափարական ներդաշնակությունը հատկապես 2018-ից հետո ի հայտ եկավ:

Խանումյանը մտերիմ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ: Խանումյանն ու Վահագն Ալեքսանյանն էլ ծնունդով նույն գյուղից են` Խաշթառակից, ունեն նաև հեռավոր ազգակցական կապ:

Ահա թե ինչու են գործող իշխանություններն ամեն կերպ պահում Հայկ Խանումյանին, ում նկատմամբ Արցախում քրեական գործ է հարուցվել եւ անգամ մեղադրանք առաջադրվել՝ խարդախության հոդվածով: Ինչպես ժողովրդական առածն է ասում, անպատասխան հարցեր չկան, կան ուշացած պատասխաններ: