Քանի միլիոն եվրո է գնահատվում Հայաստանի կազմը Թուրքիայի հետ խաղից առաջ

Քանի միլիոն եվրո է գնահատվում Հայաստանի կազմը Թուրքիայի հետ խաղից առաջ

Տրանսֆերմարկետ պարբերականի համաձայն Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին հրավիրված Հայաստանի հավաքականի 25 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 32․53 միլիոն եվրո։ Մեր հավաքականի ամենաթական ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հիշեցնենք, որ վերջին թարմացումից հետո Սեպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 12 միլիոն եվրո։

Թուրքիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած Հայաստան - Թուրքիա առաջին տուրի խաղում հյուր թիմի երկրպագուներ ստադիոնում չէին եղել ՈՒԵՖԱ-ի որոշմամբ։