Կանադացի սենատորը երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Կանադացի սենատորը երկրի կառավարությանը կոչ է արել  ճանաչել Արցախի անկախությունը

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը երկրի կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանատունը:

«Կանադայի Սենատը Կանադայի կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, պաշտպանել Թուրքիա ռազմական ապրանքների արտահանման մշտական արգելքը, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը, հատկապես, հակամարտության լարվածության սրացման և անմեղ հայ խաղաղ բնակիչների շարունակական թիրախավորման պայմաններում, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- հայտարարել է սենատորը: