Ֆրանսիան Չինաստանին մեղադրում է ՌԴ-ին աջակցելու մեջ

Ֆրանսիան Չինաստանին մեղադրում է ՌԴ-ին աջակցելու մեջ

Չինաստանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոնը։

«Այո, կան նշաններ, որ նրանք (Պեկինը-խմբ․) անում են այնպիսի բաներ, որոնք մենք կցանկանայինք, որ չանեին»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Չինաստանը զենք է մատակարարում, Բոնն ասել է.
 «Դե...ռազմական տեխնիկա...ինչպես գիտենք, նա զգալի ռազմական հզորություններ է մատակարարում Ռուսաստանին»:

Ավելի ուշ ֆրանսիացի պաշտոնյաները CNN-ի հետ զրույցում պնդել են, թե Բոննը նկատի է ունեցել ինչպես երկակի օգտագործման տեխնոլոգիաները, այնպես էլ ոչ մահաբեր զենքերով օգնությունը, ինչպիսիք են՝ սաղավարտները և զրահաբաճկոնները:

«Ամենից շատ մեզ պետք է, որ Չինաստանը ձեռնպահ մնա: Մեզ պետք է, որ նրանք հասկանան, որ Ուկրաինան հակամարտություն է համաշխարհային մասշտաբով, և որ մենք չենք կարող Ուկրաինային առաջարկել պարտվել սկզբունքային, ինչպես նաև շատ գործառնական պատճառներով: Եվ այն, ինչ մեզ համար վտանգված է Ուկրաինայում, շատ ավելին է, քան, ինչպես գիտեք, Ուկրաինայի ինքնիշխանությունը»,-ընդգծել է պաշտոնյան։