ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը

ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝

անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,

ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,

չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,

չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,

ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Տեսանյութում երևում է, որ կասեցվել է «Փարվանա» ռեստորանային համալիրի և մի քանի այլ արագ սննդի կետերի գործունեությունը։