Մայր Աթոռն արձագանքել է հրապարակմանը

Մայր Աթոռն արձագանքել է հրապարակմանը

«Հրապարակ»-ի՝ ապրիլի 16-ի լրահոսում հրապարակվել է «Ո՞ր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արարքի համար է վարդապետը կարգալույծ արվել» վերնագրի ներքո «Կարգաթող Սարկավագ Տ. Սիփան վարդապետ Գևորգյան»-ի կողմից հոդված՝ Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանի կարգալուծության վերաբերյալ։

Հոդվածում վկայակոչվող «փաստերը» ամբողջությամբ կեղծ են և հիմնազուրկ, իսկ մոլորեցուցիչ ու վարկաբեկիչ այս հոդվածն ուղղակի դիտարկում ենք որպես Եկեղեցու դեմ վերջին շրջանում սանձազերծված նենգ արշավի հերթական դրսևորում։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախումբը քննել է Սիփան վարդապետին առնչված հարցը և արձանագրել փաստը, որ Սիփան վարդապետն ինքնակամ լքել է ծառայության վայրը, մեկնել Միացյալ Նահանգներ, որից հետո Մայր Աթոռ է փոխանցվել կարգը թողնելու վերաբերյալ նրա նամակը։ Հենց այս հիման վրա կայացվել է կարգալուծության որոշումը, ինչն ըստ ընկալյալ կարգի հրապարակվել է։ Մնացյալը զրպարտություն է և հոդվածագրի վառ երևակայության արդյունք։

Պարույր ավագ քահանա Ավետիսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան 
Ներեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու